ՀՀ կառավարության օգոստոսի 8-ի նիստին առաջին անգամ մասնակցեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց Սինանյանին և հաջողություն մաղթեց։
«Սա նոր կարգավիճակ է մեր կառավարությունում, մեր երկրում։ Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք այս փոփոխությունների հետ կապված շատ հստակ պլաններ ունենք և, իհարկե, այդ ծրագրերի իրականացման համար շատ մեծ է գլխավոր հանձնակատարի դերակատարումը»,- եզրափակեց Փաշինյանը։