ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմադ բեն Սալման Ալ Սաուդի հետ և քննարկել տարածաշրջանային կարևորություն ներկայացնող ընթացիկ խնդիրներ: Այս մասին նշված է Պետքարտուղարության հայտարարության մեջ:
Կողմերը քննարկել են տարածաշրջանում լարվածության մեծացման պատճառները և անվտանգության ամրապնդման միջոցները, խոսել են Իրանի իշխանությունների գործունեության և մարդու իրավունքների պահպանման մասին: