ԱՄՆ-ում ներգաղթային ծառայությունները ձերբակալել են 680 մարդու Միսիսիպի նահանգում միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար:
Աղբյուրների փոխանցմամբ՝ ստուգայցերը խոշորագույնն են դարձել 2008-ից հետո, երբ Ջորջ Բուշ կրտսերի հրամանով գործողությունն իրականացվել էր Այովա նահանգում:
Սպասվում է, որ զանգվածային ակցիան մեծ հարված կհասցնի առանձին ընկերություններին և նահանգի տնտեսությանը: Ըստ ԱՄՆ-ի ներգաղթի և մաքսային ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Բրայան Քոքսի՝ «խուզարկության կարգադրագեր են տրվել յոթ խոշոր գործարանների համար», ներառյալ Koch Foods-ի և Peco Foods Inc-ի: