«Վերին Լարս» անցակետի երկու կողմում՝ Ռուսաստան-Վրաստան և հակառակ ուղղությամբ, ավելի քան 500 տրանսպորտային միջոց է կուտակվել։
Ինչպես հայտնում են Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունից՝ մոտ 500 տրանսպորտային միջոց խցանման մեջ է հայտնվել Վրաստանի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով:
Բացի այդ նշվում է, որ ամառվա վերջին ամսիներին անցակետը շատ է ծանրաբեռնվում, քանի որ արձակուրդի ու միրգ–բանջարեղենի ներկրման ժամանակահատված է։