Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն արդեն Ղրղզստանում է՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որը նախատեսված է վաղը: Հայաստանի նախկին վարչապետը, սակայն, շուտ է մեկնել Չոլտոն-Ատո՝ մասնակցելու Բիլիարդի աշխարհի առաջնության բացման արարողությանը:
Առաջնությանը, որին հրավիրված են մարզիկներ ավելի քան 20 երկրներից, նվիրված է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի կնքման հինգերորդ տարեդարձին: Դատելով ծափերից ու բացականչություններից՝ առաջնության մասնակիցները տպավորվել են Տիգրան Սարգսյանի հարվածից:
Մրցումները կանցկացվեն օգոստոսի 8-13-ը, կմրցեն 80 մարզիկներ աշխարհի 20 երկրից: