ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տեղի ունեցած հրաձգությունից փրկվածների հետ:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, փրկվածների թվում է եղել նաև բանակի վետերան Գլենդոն Օաքլին, ով հրաձգությունից փրկել է վախեցած երեխաներին:
«Հիմա ամբողջ աշխարհը գիտի, թե ով ես դու: Քո տեսքով կարող էիր իսկական կինոաստղ լինել»,- ասել է Թրամփը՝ Գլենդոն Օաքլին «հերոս» անվանելով:
Վետերանը լրագրողներին պատմել է, որ գնումներ կատարելիս է եղել Էլ Պասո քաղաքի Cielo Vista Mall-ի սպորտային խանութներից մեկում, երբ կրակոցներ է լսել:
«Ես այնքան մտահոգված էի այնտեղ գտնվող երեխաների համար: Ես իմ մասին չէի մտածում: Հուսով եմ, որ այդ երեխաները լավ են»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հրաձգության հետևանքով 22 մարդ է զոհվել, ևս 26-ը՝ վիրավորվել: