Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը լրագրողների հետ զրույցում խոսել է հունիսին Աբու Դաբիում կայացած ՄԱԿ-ի համաժողովին ԱՄԷ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման մասին:
Ինչպես հայտնում է Turkish Minute-ը՝ հղում կատարելով The Jerusalem Post-ին՝ խոսելով Ծոցի երկրների հետ համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտություն մասին, Կացը օրինակ է բերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հարաբերությունները։
«Ո´չ մենք ենք Էրդողանին սիրում, ո´չ էլ Էրդողանը մեզ։ Ծոցի մյուս երկրներն էլ չեն սիրում նրան: Բայց չնայած Իսրայելի և Թուրքիայի միջև առկա իրական թշնամանքին՝ երկու երկրների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունները շարունակվում են»,- ասել է Կացը:
Իսրայելի արտգործնախարարի խոսքով՝ Սիրիական ճգնաժամից հետո, Իսրայելում գտնվող Հայֆայի օդանավակայանն ավելի նախընտրելի է դարձել Թուրքիայից Ծոցի երկրների հետ առևտուր իրականացնողների համար, որոնց թվում են նաև Էրդողանի ընտանիքից որոշ անդամներ։