Պակիստանը դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Հնդկաստանի հետ երկու պետությունների միջև հարաբերությունների սրման պատճառով: Լարվածությունն առաջ էր եկել Ջամուի և Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշման ընդունման հետ կապված: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել է Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդը:
«Քանի դեռ ես երկաթուղային տրանսպորտի նախարարի պաշտոնում եմ, «Բարեկամության էքսպրես» գնացքը այլևս չի երթևեկելու»,-հայտարարել է նախարարը:
«Հաջորդ երեք կամ չորս ամիսները շատ կարևոր են, կարող է պատերազմ սկսվել, բայց մենք դա չենք ցանկանում,-հավելել է նախարարը՝ մեկնաբանելով Հնդկաստանի և Պակիստանի միջև ստեղծված իրադրությունը: