Թուրքիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել են ԱՄՆ Երկրաբանական ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ծառայության տեղեկություններով՝ երկրաշարժի էպիկենտրոնը տեղակայված է Դենիզլի քաղաքից 57 կմ հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է մոտ 313 հազար մարդ: Օջախը գտնվում է 10 կմ խորությամբ:
Տուժածների մասին դեռևս չի հաղորդվում: