ՀԱՊԿ-ն անվտանգության լուրջ սպառնալիք չի ներկայացնում ՆԱՏՕ-ի համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 8-ին ասել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ավստրալիայում հետազոտական կենտրոններից մեկում տեղի ունեցած քննարկման ժամանակ:
Մասնակիցներից մեկը հարց է տվել՝ ՀԱՊԿ-ն էական սպառնալիք ներկայացնում է արդյոք ՆԱՏՕ-ի համար:
«Ոչ, և մի շարք պատճառներով: Մասամբ այն պատճառով, որ դա այնքան էլ ուժեղ կազմակերպություն չէ: Առանձին երկրներ ՆԱՏՕ-ի գործընկերներն են: Մենք այն չենք դիտարկում որպես մեր դեմ ուղղված: Ռուսաստանը մտնում է կազմակերպության մեջ, բայց մենք ոչ մի անմիջական սպառնալիք չենք տեսնում դաշնակիցներից որևիցե մեկի դեմ»,-պատասխանել է Ստոլտենբերգը:
Ելույթի ձայնագրությունը տարածել է դաշինքի մամուլի ծառայությունը: