ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար նշանակել Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ներկայիս ղեկավար Ջոզեֆ Մագուայրին: Այդ մասին Թրամփն օգոստոսի 8-ին հայտնել է Twitter-ի իր էջում:
«Ես ուրախ եմ հայտարարելու, որ Ջոզեֆ Մագուայրը կնշանակվի Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնակատար՝ պաշտոնը զբաղեցնելով օգոստոսի 15-ից»,- գրել է նա:
Թրամփը վստահություն է հայտնել, որ Մագուայրը, ով ծառայել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում և պաշտոնաթող է եղել 2010 թվականին դերծովակալի կոչմամբ, հիանալի կկատարի աշխատանքը: