Էկվադորում դատարանը բավարարել է երկրի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի նախնական բանտարկության մասին գլխավոր դատախազության պահանջը:
«Դատավոր Դանիելա Կամաչոն բավարարել է Էկվադորի գլխավոր դատախազության միջնորդությունը և հայտարարել Ռաֆայել Կ.-ի ժամանակավոր բանտարկության մասին»,- նշված է Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ: Էկվադորյան լրատվամիջոցների տեղեկություններով՝ խոսքը հենց երկրի նախկին նախագահի մասին է:
Ժամանակավոր բանտարկության մասին կարգադրությունը տարածվում է նաև նախկին փոխնախագահ Խորխե Գլասի և երեք նախկին պաշտոնյաների վրա: