Շուրջ 200 մարդ է սողանքի հետևանքով վիրավորվել Հնդկաստանի Քերալայի հարավային նահանգում, որն արդեն մեկ ամսից ավելի է, ինչ գտնվում է մուսոնային տեղատարափ անձրևների ազդեցության տակ: Այդ մասին հայտնել են տարածաշրջանի արտակարգ ծառայությունները:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ի երեկոյան Վայանադի օկրուգում: Քարի և ցեխի տարափի տակ է մնացել ֆաբրիկայի բանվորների բնակելի համալիրը, որոնց մեծ մասը պատահարի պահին արդեն քնած էր: Այժմ վթարի վայրում փրկարարական գործողություն է անցկացվում:
Փլվածքների վերացման գործում փրկարարներին օգնություն են ցույց տալիս Հնդկաստանի զինված ուժերը: