Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ակնկալում է, որ ԵՏՄ երկրները միջկառավարական խորհրդի նիստում վերջապես կհամաձայնության կգան մաքսատուրքերի բաշխման հարցի շուրջ:
«Այսօր մենք կքննարկենք մեր միության արդի խնդիրները, վերազգային կանոնակարգի ձևավորումը: Հուսով եմ, որ մենք վերջնականապես կհամաձայնվենք ձեր նշած խնդրի շուրջ: Ես նկատի ունեմ մաքսատուրքերի տեղաբաշխման հարցերը »,- ասել է Մեդվեդևը Եվրասիական միջկառավարական խորհրդի պատվիրակության ղեկավար՝ Ղրղզստանի նախագահ Սոորնբայ Ժեենբեկովի հետ հանդիպմանը:
Նա նշել է, որ շարունակում են կարևոր թեմաներ մնալ թվային օրակարգը և ընդհանուր ֆինանսական շուկան:
«Մենք իսկապես որոշակի հաջողությունների ենք հասել: Նվազում են վարչարարական խոչընդոտները, չնայած, հավանաբար, ոչ այնքան արագ, ինչպես բոլորը կցանկանային»,- ասել է Մեդվեդևը:
Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ ԵՏՄ երկրները համաշխարհային մրցակցային դաշտում հանդես են գալիս որպես մեկ ամբողջություն: