Հայտնի թուրք պատմաբան, Հայոց ցեղասպանության վերաբերյալ աշխատանքներով հայտնի Թաներ Աքչամն իր ցավակցությունն է հայտնել ցեղասպանագետ Վահագն Տատրյանի մահվան կապակցությամբ։
Ինչպես հայտնում է News.am-ը` Թաներ Աքչամը Վահագն Տատրյանի մահվան հետ կապված հայկական «Ակոս»-ում գրել է. «Տատրյանն ինձ համար ուսուցիչ էր, վարպետ, և ամեն ինչից առաջ՝ պահապան հրեշտակ։ Այնքան բան եմ պարտական նրան...։
Նշենք, որ աշխարհահռչակ հայ ցեղասպանագետ Վահագն Տատրյանը մահացել է օգոստոսի 2-ին: