Առնվազն 51 մարդ է զոհվել Մյանմայի արևելքում օգոստոսի 9-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ սողանքն սկսել է շարժվել տեղատարափ անձրևներից, որոնք արդեն մի քանի օր է, չեն դադարում։ Մոն նահանգում փլվել է մոտ 30 տուն, ավելի քան 80 մարդ անհետ կորել է, տասնյակ մարդիկ հոսպիտալացվել են։
Ավելի վաղ հաղորդվել է 41 զոհվածի մասին։
Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են, կիրառվում են կյանքի նշաններ որսացող հատուկ դետեկտորներ։