Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Սաջիդ Ջավիդը պատրաստվում է թողարկել մետաղադրամ, որը նվիրված կլինի Եվրոպական Միության կազմից դուրս գալուն։
«Խաղաղություն, բարեկեցություն և ընկերություն բոլոր ազգերի հետ» գրառմամբ 50 փենսին համարժեք մետաղադրամը նախատեսվում է շրջանառության մեջ դնել հոկտեմբերի 31-ին։
Ավելի վաղ նախատեսվում էր թողարկել սահմանափակ քանակության թղթադրամ բրեքսիթի նախնական ամսաթվով՝ 2019 թվականի մարտի 29-ին։ Դրանից ստիպված էին հրաժարվել, քանի որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը մի քանի անգամ հետաձգվել էր Բրյուսելի հետ համաձայնագրի շուրջ տարաձայնությունների պատճառով։