Մուսոնային տեղատարափներից առաջացած հեղեղումների պատճառով Հնդկաստանի տարբեր տարածաշրջաններում զոհված բնակիչների թիվը անցել է 170-ը: Ինչպես հայտնել է The Times of India թերթը՝ միայն կիրակի գրանցվել է մահվան 33 դեպք:
Վերջին մեկ օրում առավել մեծ թվով զոհեր են եղել Քերալի հարավարևմտյան նահանգում՝ 15 մարդ, և Հուջարաթի արևմտյան նահանգում 11 մարդ: Վերջին շրջանում մուսոնային անձրևները մոլեգնում էին երկրի հարավում և արևմտյան ծովափին: Հորդառատ անձրևները խաթարել են տրանսպորտային հաղորդակցությունը, շենքերի փլուզումների և բազմաթիվ դժբախտ պատահարների պատճառ տարձել երկրի տարբեր շրջաններում: