Գվատեմալայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է աջ ցենտրիստական «Առաջ» կուսակցության թեկնածու Ալեխանդրո Ջամատեին: Կիրակի անցկացված քվեարկության արդյունքները հրապարակել է երկրի Բարձրագույն ընտրական տրիբունալը:
Ըստ նախնական տվյալների (տեղամասերի քվեաթերթիկների 98 տոկոսի մշակումից հետո ձայների հաշվարկների)՝ քաղաքական գործիչը ստացել է ձայների 58,4 տոկոսը: Նրա մրցակիցը՝ սոցիալ-դեմոկրատական «Հույսի ազգային միություն» կուսակցությունից առաջադրված Սանդրա Տորեսը, ստացել է ընտրողների մոտ 41 տոկոսի աջակցությունը և ընդունել է իր պարտությունը:
Ընտրողների ցուցակում ընդգրկված էր ավելի քան 8 մլն մարդ, մասնակցությունը կազմել է շուրջ 40 տոկոս: