Իրանը պատրաստ է կատարել միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները, որից ավելի վաղ դուրս է եկել ԱՄՆ-ը: Այդ մասին հայտարարել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է համագործակցել աշխարհի բոլոր երկրների հետ, հստակորեն իրականացնել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով ստանձնած իր պարտավորությունները»,-հայտարարել է Ջահանգիրին Կասպիական տնտեսական համաժողովի ընթացքում:
Իրանցի պաշտոնյան նշել է, որ «ցավոք, ամերիկյան կողմը վարում է տարածաշրջանում անկայունություն ստեղծելու քաղաքականություն»: «Ամերիկայի միակողմանի քաղաքականությունը, Ամերիկայի կողմից պատժամիջոցների օգտագործումը հսկայական խնդիր է մեր տարածաշրջանի համար»,-հավելել է Ջահանգիրին: