ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Իջևանցի Հացի Արշոն» վերնագիրը կրող մի տեսանյութ, որին կից՝ հետևյալ գրառումն է արել.
«Անցյալ տարի այս տեսանյութով սկսվեց «Մեր ժամանակների հերոսը» շարքը: Գաղափարը ծագեց Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում, երբ չնախատեսված կանգառ կատարեցի Այգեհովիտ գյուղում և գյուղամիջում կանգնած մարդիկ ասում էին, որ աշխատանք չկա, իսկ քիչ անց մեզ մոտեցած և խոսակցությանը միացած Արշավիր Ահարոնյանը պնդեց, որ աշխատող չի կարողանում գտնել:
Հ.Գ. Նաև մեր մի շարք հայրենակիցների հոգեբանությունն իմանալով կարող եմ վարկած առաջ քաշել, որ շատերի համար ընդունելի կարող է լինել Ռուսաստանում հեռու մի տեղ, աչքից հեռու բանվորություն անել Իվան Իվանիչի հողամասում, բայց անընդունելի լինել բանվորություն անել իրենց գյուղացի, կամ դասարանցի, կամ հարևան Արշոյի հողամասում»,- գրել է Փաշինյանը: