Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Կատարի իր պաշտոնակից Մոհամադ բեն Աբդեռահման ալ Թանիի հետ քննարկել է Պարսից ծոցի իրադրությունը: Այդ մասին օգոստոսի 12-ին հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Նախարարության հաղորդագրության համաձայն՝ բանակցությունները կայացել են Կատարում: Երկու երկրների ԱԳ նախարարները արծարծել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանում իրադրության զարգացման շուրջ Պարսից ծոցի երկու հարևան պետությունների միջև մշտական խորհրդատվությունների անցկացման անհրաժեշտության հարցը:
Զարիֆը հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Պարսից ծոցի անվտանգության համար պատասխանատվություն են կրում այդ տարածաշրջանի երկրները, և ոչ թե արտասահմանյան ուժերը: