Պակիստանը վիճելի Քաշմիր շրջանի շուրջ Հնդկաստանի հետ լարվածության ֆոնին սկսել է իր ռազմական տեխնիկան տեղակայել Հնդկաստանի հետ սահմանին: Այս մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները:
«Կիրակի Պակիստանի ռազմաօդային ուժերի C-130 երեք տրանսպորտային ինքնաթիռներ ռազմական տեխնիկա են տեղափոխել Սկարդուի ռազմակայան, որը գտնվում է Լադակհ պատմական շրջանի մերձակայքում: Հնդկական գերատեսչություններն ուշադիր հետևում են սահմանամերձ շրջաններում պակիստանցի զինվորականների տեղաշարժին»,- ասված է հայտարարության մեջ:
Աղբյուրները ենթադրում են, որ Իսլամաբադի հաջորդ քայլը կլինի «Չենդու FC-1 Սյաոլուն» կործանիչ-ռմբակոծիչների տեղակայումը: