«Պոտենցիալ վտանգավոր» աստերոիդը, որն իր չափով գերազանցում է Գիզայի Մեծ բուրգին (հայտնի որպես Քեոփսի բուրգ), օգոստոսի վերջին կմոտենա Երկրին: Այս մասին են վկայում NASA-ի հրապարակած տվյաները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
2019 OU1 աստերոիդի տրամագիծը կազմում է 160 մետր, որը 20 մետրով ավելի է ամենահայտնի եգիպտական բուրգից:
2019 OU1-ն օգոստոսի 28-ին Երկրին 40 անգամ ավելի մոտ կլինի, քան Վեներան: Աստղակերպը մեր մոլորակի կողքից կանցնի մոտ մեկ միլիոն կմ հեռավորությամբ:
Ավելի վաղ Եվրոպական տիեզերական գործակալությունը թարմացրել էր Երկրի համար պոտենցիալ վտանգավոր տիեզերական օբյեկտների ցուցակը:
Առավել մոտ է համարվում Երկրի հիպոթետիկ բախումը 2006QV89 աստերոիդի հետ: Գործակալության մասնագետների գնահատմամբ, այն կարող է տեղի ունենալ այս տարվա սեպտեմբերի 9-ին:
Աստերոիդը ներկայումս գտնվում է Երկրից գրեթե 6,7 միլիոն կմ հեռավորության վրա:
Պոտենցիալ սպառնալիքների ցուցակը գլխավորում է 2010RF12 աստերոիդը: Փորձագետների ենթադրությամբ, այս մարմինը Երկրին կմոտենա 2095 թվականին: Բախման հավանականությունը 16-ից մեկն է: