ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատում է, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»:
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ադրբեջանական haqqin.az կայքը հաղորդել է, որ այսօր կեսօրին շփման գծում՝ Ֆիզուլիի ուղղությամբ ձերբակալվել է զինծառայող Արո Հայկի Ղազարյանը։