Վենեսուելայի Սահմանադրական ասամբլեան (ՍԱ) որոշել է ընդդիմության կողմից վերահսկվող Բոլիվարյան Հանրապետության Ազգային ասամբլեայի չորս պատգամավորի զրկել խորհրդարանական անձեռնմխելիությունից «հայրենիքի դավաճանության համար»: Օգոստոսի 12-ին այդ մասին հայտնել է երկրի պետական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ Վենեսուելայի Գերագույն դատարանը Սահմանադրական ասամբլեա խնդրագիր էր ուղղել Խոսե Գեռային, Տոմաս Գուանիպային և Խուան Պաբլո Գարսիային պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրանց գրասենյակներում ու տներում խուզարկություններ թույլ տալու պահանջով: Նրանց առաջադրվում են «դավաճանության, լիազորությունների չարաշահման, խռովության հրապարակային սադրանքի, օրենքների խախտման և պետական հեղաշրջում կատարելու փորձի» մեղադրանքներ: Պետական հեղաշրջում կատարելու փորձի մասնակցության կասկածանքով անձեռնմխելությունից զրկվել է նաև ընդդիմադիր Ռաֆայել Գուսմանը: