Օգոստոսի 13-ին ուժգին անտառային հրդեհ է բռնկվել Հունաստանի էվբեոս կղզում՝ Աթենքից ոչ հեռու: Այդ մասին հայտնում է Skai հեռուստաալիքը: Աղբյուրի տվյալներով՝ կրակը բռնկել է գիշերը Ագրիլիցայի սոճու թավ անտառում:
Տարհանման են պատրաստվում տեղի երեք գյուղերի բնակիչները: Հրդեհից առաջացած ծուխը մեծ տարածք է ընդգրկել և զգացվում է Աթենքի և Ատտիկա կենտրոնական մարզի բազմաթիվ շրջաններում՝ էվբեոսից տասնյակ կիլոմետր հեռավորությամբ:
Կրակի դեմ պայքարում են 133 հրշեջներ 45 հրշեջ մեքենայով: Սաստիկ քամիներն ու ծուխը խանգարում են հրշեջ օդուժի աշխատանքին: