ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը կաջակցի Մեծ Բրիտանիայի՝ առանց Եվրամիության հետ համաձայնագրի ԵՄ կազմից դուրս գալու որոշմանը: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 12-ին՝ Լոնդոն կատարած այցի ընթացքում:
«Եթե դա Մեծ Բրիտանիայի կառավարության որոշումն է, մենք ոգևորությամբ կաջակցենք դրան»,- հայտնել է Բոլթոնը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ զրույցում Բոլթոնը նշել է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը «ցանկանում է տեսնել Մեծ Բրիտանիայի հաջող ելքը ԵՄ-ից հոկտեմբերի 31-ին»:
Բոլթոնը նաև նշել է, որ Brexit-ից անմիջապես հետո ԱՄՆ-ն պատրաստ կլինի սկսել Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքը:
«Մենք ձեզ հետ ենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան: