ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական առաջնորդ Սթենի Հոյերը համերաշխություն է հայտնել Մոսկվայում ցուցարարների հետ, ովքեր հանդես են գալիս հանուն արդար ընտրությունների և իրենց քվեարկության իրավունքը պաշտպանելու:
Կոնգրեսականը պաշտպանում է «ազատ և արդար ընտրությունների միջոցով ժողովրդավարությունը վերականգնելու» ցանկությունը:
«Խոսքի ազատությունը ճնշելու և ընդդիմադիր թեկնածուներին դուրս մղելու Պուտինի ռեժիմի ձգտումը պետք է մտահոգի ամբողջ աշխարհին, և ԱՄՆ-ի Կոնգրեսն ուշադիր հետևում է տեղի ունեցողին»,- ասված է նրա հայտարարության մեջ:
Հոյերը Ռուսաստանի իշխանություններին հորդորել է «ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել խաղաղ բողոքողների ձերբակալությունները և թույլ տալ ընդդիմադիր թեկնածուներին մասնակցել ընտրություներին՝ չխախտելով նրանց իրավունքները»: