Օգոստոսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Ֆրանսիա, որտեղ երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ կքննարկի իրադրությունը Ուկրաինայում և նորմանդական ձևաչափով աշխատանքի շարունակումը: Այս մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Օգոստոսի 19-ին, իսկապես, նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահի աշխատանքային այցը Ֆրանսիա, դա կլինի մեկօրյա այց», - ասել է նա: «Թեմաներն ակնհայտ են. ռուս-ֆրանսիական երկկողմ համագործակցությունը, որն ունի շատ հարուստ տնտեսական բովանդակություն, միջազգային խնդիրները <..>, իհարկե, Ուկրաինան և, իհարկե, կքննարկեն նորմանդական ձևաչափով աշխատանքը շարունակելու հեռանկարները», - ավելացրել է Կրեմլի ներկայացուցիչը: