ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրություն դարձնում է Մոսկվայում տեղի ունեցող հանրահավաքների վրա, բայց դրանք արտառոց չի համարում: Այս մասին լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անկասկած, ո´չ»,- ասել է Պեսկովը պատասխանելով հարցին, թե նախագահն արդյոք արտառոց չի՞ համարում Մոսկվայում զանգվածային ակցիաների հետ կապված իրադարձությունները:
Մամուլի քարտուղարը շեշտել է, որ «նախագահը, բնականաբար, տեղի ունեցողին ուշադրություն դարձնում է»:
Ընդ որում՝ Պեսկովը նշել է, որ խոսքը «տարբեր ժանրերում այս կամ այն ակցիայի» մասին է, որոնք տեղի են ունենում մայրաքաղաքում: «Ամեն օր Ռուսաստանում տեղի են ունենում մեծ թվով իրադարձություններ, որոնք, բնականաբար, նախագահի ուշադրության կենտրոնում են լինում, բայց նա ամենևին իր տեսակետը չպետք է հայտնի յուրաքանչյուրի համար»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը: