Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթնաժողովը, որը նախատեսված էր օգոստոսի 14-ին Սոչիում, հետաձգվել է տեխնիկական պատճառներով և կանցկացվի դրա համար ավելի հարմար ժամանակ: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Փարվիզ Էսմայիլին:
«Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կանցկացվի դրա համար ավելի հարմար ժամանակ»,- ասել է Էսմայիլին՝ միևնույն ժամանակ չնշելով մոտավոր ամսաթիվ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Հասան Ռոհանիի հանդիպումը հետաձգվել է, այն ավելի ուշ տեղի կունենա: Այդ մասին լրագրողներին հայտնել էր ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: