Հայաստանյան 2 ընկերություն ընդգրկվել է ԱՄՆ առևտրի նախարարության սև ցուցակում: Այս մասին նշված է ԱՄՆ դաշնային ռեեստրի կայքում նախնական ռեժիմում հրապարակված փաստաթղթում:
Պատժամիջոցները սահմանվել են «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի (ԵԿՄԳՀԻ) և «Մարկել» ՓԲԸ-ի դեմ, քանի որ ԵԿՄԳՀԻ-ն առանց անհրաժեշտ թույլտվության ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցուցակից», իսկ ԵԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն ու միաժամանակ «Մարկել» ՓԲԸ նախագահը բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որի վրա տարածվում են ԱՄՆ պատժամիջոցները:
Փաստաթուղթը պաշտոնապես կհրապարակվի այսօր՝ օգոստոսի 14-ին:
ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների ցուցակում են ընգրկվել նաև կազմակերպություններ Ռուսաստանից, Վրաստանից, Կանադայից, Չինաստանից, Բելգիայից, Մալայզիայից, Նիդերլանդներից, ԱՄԷ-ից և Մեծ Բրիտանիայից: