Երբ հորդորում եմ չշտված տեղեկություններ չգրել այդ ամենը ուղղակի քմահաճույքս չէ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, շարունակելով.
«Հերթական անգամ ցանցը պայթեցրին հայ զինծառայողի վիրավորվելու մասին լուրով: Արդեն չորս տարի է ասում եմ, որ վիրավորներին չենք հայտնում: Նախ «մերսի», որ հակառակորդի կրակողի արդյունավետության հաստատումը տվեցիք, Ադրբեջանում ձեզ շատ կսիրեն դրա համար:
Հետո ինչպես հաճախ դեպքի տեղը, զինծառայողի տեղը, վիճակը սխալ եք տալիս»: