Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերահաստատել է 2021 թվականիից հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը:
Ինչպես փոխանցում է Politico-ն, Մերկելը նման հայտարարություն է արել ընթերցողների ֆորումի ժամանակ՝ կազմակերպված տեղական Ostsee-Zeitung թերթի հետ: Մերկելն ասել է, որ իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո նա այլևս մտադիր չէ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել:
Հարցին, թե ինչով է զբաղվելու, Մերկելը նշել է, որ կցանկանա հանգստանալ:
«Ես կփորձեի մի քիչ քնել: Եթե դա տեղի ունենա, ապա ես ամուսնուս կամ ընկերներիս հետ կգնամ համերգ կամ օպերա», - ասել է Մերկելը: