ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունին` պաշտոնն ստանձնելու առթիվ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ:
Կողմերն արձանագրել են բոլոր ոլորտներում հայ-չինական հարաբերությունների և ռազմաքաղաքական երկխոսության բարձր մակարդակը, այդ թվում՝ պաշտպանական բնագավառում: Կարևորվել է համագործակցության զարգացման ընդլայնումը: Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ: