ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել Եվրոպայի լիգայում «Արարատ-Արմենիայի» հաղթանակի համար:
««Արարատ-Արմենիա». կեցցե´ք տղերք:
Շնորհակալ եմ ֆուտբոլային աննախադեպ հաղթանակի համար:
Հիշեցնեմ Հայաստանի մեգանպատակներից մեկը, որ հրապարակեցի օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում. մինչև 2050 թվականը ֆուտբոլի Հայաստանի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր: Սկսում ենք հիմա»,- գրել է նա: