«Ջիպսի քինգս ֆամիլի»-ի անդամ Ջոզեֆ Ֆարժիերն, ով Հայաստանում է գտնվում համերգներով, այցելեց պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա կենտրոնում «Ջիպսի քինգս» խմբի մի քանի երգ է կատարել բուժում ստացող երեխաների համար:
Ջոզեֆը հանդիսանում է «Our music for you» (Մեր երաժշտությունը քեզ համար – հեղ.) ֆոնդի հիմնադիր, որը ստեղծվել է բարեգործական համերգներ անցկացնելու նպատակով:
Ստացված գումարը հիմնադրամը, որը գտնվում է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում, փոխանցում է մանկական հիվանդանոցներին:
«Ես այստեղ եկել եմ աջակցելու այս փոքրիկներին և ցույց տալու նրանց, որ իրենք սիրված են և լսված: Մենք նպատակ ունենք կազմակերպել Հայաստանում մեծ միջոցառում»,- ընդգծել է Ջոզեֆը: