Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ անգամ նվաճեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված արագ և կայծակնային խաղի մրցաշարի (St. Louis Rapid & Blitz) հաղթողի կոչումը՝ միանձնյա գրավելով առաջին տեղը, հաղորդում է News.am-ը։
Կայծակնային խաղի երկրորդ շրջանում Լևոն Արոնյանը հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին, չինացի Դին Լիրենին, հունգարացի Ռիչարդ Ռապորտին, ոչ ոքի խաղաց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, չինացի Յանջի Յուի, ԱՄՆ-ն ներկայացնող կուբացի Լենիրե Դոմինգեսի, պարտվեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին և ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին։
Լևոն Արոնյանը 36 հնարավորից վաստակեց 22 միավոր և կեսական միավոր առաջ անցավ չինացիներ Դին Լիրենից, Յանջի Յուից և Վաշյե-Լագրավից։
Օգոստոսի 17-ից 29-ը Արոնյանը Սենթ Լուիսում կմասնակցի Sinquefield Cup մրցաշարին, որի հաղթողի կոչումը նվաճել է անցած տարի։
Congratulations to @LevAronian on winning the 2019 Saint Louis Rapid and Blitz. He collects $37,500 and 13 GCT points for his efforts. This is his second time winning the tournament. pic.twitter.com/gmFim7O1TJ
— Grand Chess Tour (@GrandChessTour) 14 августа 2019 г.