Առնվազն 31 մարդ է տուժել «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռի վթարային վայրէջքի հետևանքով, որի շարժիչը բռնկել է մերձմոսկովյան «Ժուկովսկի» օդանավակայանից դեպի Սիմֆերոպոլ մենկումից հետո: Այդ մասին օգոստոսի 15-ին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայություններում:
Ավելի վաղ հաղորդվել էր 23 տուժածի մասին, որոնց թվում կան նաև երեխաներ:
Ընդամենը օդանավում եղել է ավելի քան 230 մարդ:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ վերթիռի ժամանակ բռնկել է շարժիչը, վայրէջք կատարելիս ինքնաթիռը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտու սահմաններից: Բոլոր ուղևորներին տարհանել են: