Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, թե տեղեկություն ունի այն մասին, որ Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեն (2002-2010 թվականներ) ծրագրել էր Կարակաս ուղարկել վարձկանների Բոլիվարական Հանրապետության ղեկավարին ֆիզիկապես վերացնելու նպատակով, հայտնում է NEWS.am-ը:
«Ես իմացա ծրագրի մասին, որը ղեկավարել է Ալվարո Ուրիբե Վելեսը՝ ԱՄՆ-ում Կոլումբիայի դեսպան Ֆրանսիսկո Սանտոյի մասնակցությամբ,- ասել է Մադուրոն, ում ելույթը հեռարձակվել է Twitterում: - Նախատեսվում էր Վենեսուելա ուղարկել 32 վարձկանի, որպեսզի փորձեին ինձ սպանել»: