ԱՄՆ-ը գտնում է, որ Ուկրաինան կարող է հավակնել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, և Վաշինգտոնը պաշտպանելու է այդ ուղեգիծը: Այդ մասին «Եվրոպական ճշմարտություն»-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորը:
«Ինչ վերաբերում է մեր կողմից աջակցությանը, ապա իմ պատասխանը հստակ է: Առկա է Միացյալ Նահանգների քաղաքականությունը, որը պաշտպանում եմ և՛ ես, և՛ Սպիտակ տունը, և՛ պաշտպանության նախարարությունը. ԱՄՆ-ը գտնում է, որ Ուկրաինան կարող է հավակնել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, և մենք ուրախությամբ կողջունենք անդամակցության վերաբերյալ Ուկրաինայի հայտը»,-ասել է դիվանագետը: Նա նաև հավաստիացրել է, որ «մինչ Ուկրաինան պատրաստվում է այդ քայլին», ԱՄՆ-ը ձգտում է օգնել նրան փոխելու, բարեփոխելու և ուժեղացնելու զինված ուժերը: