Մերձմոսկվայում վթարային վայրէջք կատարած օդանավի ուղևորների թվում մի քանի հայեր են եղել: Ինչպես հայտնում է News.am-ը այս մասին է վկայում «ԿՊ»-ի հրապարակած ուղևորների ցուցակը:
Նրանց թվում են՝ Հակոբյան Ստեփան, Առստամյան Էրիկ, Ավետիսյան Կարինա, Դավիդյան Լիանա, Կագրամանով Արթուր, Կագրամանով Գրիգորի, Կագրամանովա Ագնեսա, Կագրամանովա Դիանա, Կագրամանովա Միլանա, Մուրադյան Գալինա, Ստրոկյան Վեռա:
Մոսկվայից Սիմֆերոպոլ թռչող «Ուրալյան ավիաուղիների» օդանավը Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ վթարային վայրէջք էր կատարել եգիպտացորենի դաշտում: Օդ բարձրանալուց հետո օդանավի շարժիչի մեջ թռչուն էր ընկել, այն բռնկվել էր, անիվների կանգնակները կոտրվել էին, և օդանավը նստել էր «փորի վրա»: Օդանավում եղել է 234 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 7 անդամները: Ուղևորներին տարհանել են փչովի սանդուղքներով: Սվերդլովի մարզի նահանգապետ Եվգենի Կույվաշևը օդաչուներին հերոսներ է անվանել՝ նշելով, որ նրանց վարպետությունն ու դիմացկունությունը օգնել են փրկել մարդկային կյանքերը: