Զախարովան Միացյալ Նահանգների՝ ԱՀԿ-ից դուրս գալու հավանականությունն անպատասխանատվություն է որակել
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան Միացյալ Նահանգների՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու հավանականությունը որակել է անպատասխանատու քայլ: Այս մասին հաղորդում է ՐԻԱ Նովոստի գործակալությունը:
«Երկրները տասնամյակներ են կորցրել ԱՀԿ համակարգին հարմարվելու համար, և հանկարծ կազմակերպության ամենախոշոր երկիրը հայտարարում է, որ կարող է լքել այն: Այդ ինչպե՞ս: Տնտեսությունը միայն թիվ չէ: Դա մարդկանց, աշխատատեղեր ստեղծող կազմակերպությունների ճակատագիր է: Ինչպե՞ս կարելի է այսքան անպատասխանատու լինել: Այսպես չի կարելի»,- ասել է Զախարովան Օրենբուրգում կայացած «Եվրասիա Global» երիտասարդական ֆորումի ժամանակ:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ ինչ-որ բան խոսելուց առաջ պետք է մտածել հինը չքանդելու մասին:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ կարող է դուրս գալ ԱՀԿ-ից, «եթե կարիքը լինի»: Նա վստահ է, որ կազմակերպության կանոնները թույլ են տալիս ավելի շատ «օգտվել» Միացյալ Նահանգներից սեփական հարստացման համար: Մասնավորապես նա շեշտել է Չինաստանին, որի հետ ԱՄՆ գտնվում է փաստացի առևտրային պատերազմում:
Թրամփը նաև «սարսափելի որոշում» է անվանել Չինաստանի հասանելիությունը ԱՀԿ-ին: