Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի Կիպրոսի Հանրապետություն՝ Նիկոսիա, փոխանցում է «Արմենպրես»- ը:
Զարեհ Սինանյանը Նիկոսիայում կլինի 2019 թվականի օգոստոսի 26-30-ը ներառյալ՝ Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: