Ամերիկյան պետական պարտատոմսերի խոշորագույն պահուստը Ճապոնիայում է: Ամերիկայի Ֆինանսների նախարարության տվյալներով, Ճապոնիան տիրապետում է 1,12 տլրլն դոլարի պետական պարտատոմս, փոխանցում է REGNUM-ը:
2019թ. հունիսի դրությամբ Ճապոնիայում պահվող ամերիկյան պետական պարտատոմսերի ընդհանուր արժեքը կազմել է 1,11 տրլն դոլար: Այսպիսով, 2017թ.-ի մայիսից հետո առաջին անգամ Ճապոնիան գերազանցել է Չինաստանին: