Ներգաղթյալների մասին օրենքում սկանդալային փոփոխություններն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սպառնում են դատական գործընթացներով: ԱՄՆ 13 նահանգ դատի է տվել նախագահին նրա տնտեսական սեգրեգացիայի քաղաքականության պատճառով:
Փաստաբանական ճակատը ղեկավարում է Վաշինգտոն նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը: Նրան աջակցում է նահանգապետ Ջեյ Ինսլին, որը պայքարում է նախագահական աթոռի համար:
Գլխավոր մեղադրանքն այն է, որ Թրամփն ու նրա վարչակազմը գիտակցաբար առաջ են տանում միգրացիոն քաղաքականության այնպիսի փոփոխություններ, որոնցով հնարավորություն են տալիս ԱՄՆ մեկնել այլ երկրների միայն լավ ապահովված քաղաքացիները:
«Եթե դու հարուստ ես, ապա բարի գալուստ, իսկ եթե աղքատ ես՝ ոչ: Այդ կանոնը հակաամերիկյան է, հակամիգրանտային և անօրինական»,- ասել է Ֆերգյուսոնը: Իսկ Ջեյ Ինսլին Թրամփի վարչակազմի քաղաքականությունը քսենոֆոբիա է անվանել և հայտարարել, որ Վաշինգտոն նահանգը չի ենթարկվի Սպիտակ տան հրամաններին: