ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Թեհրանը պատժամիջոցների ճնշման ներքո ձգտում է նոր պայմանավորվածությունների հասնել ԱՄՆ-ի հետ: Այդ մասին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է օգոստոսի 15-ին Նյու Հեմփշիրի նահանգում իր կողմնակիցների հետ ունեցած հանդիպման ժամանակ:
«Ես կարող եմ ասել, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, քանի որ պատժամիջոցները նրան բարիք չեն բերում, նրանք դժգոհ են»,- ասել է Թրամփը: «Տեսնենք՝ ինչով այդ ամենը կավարտվի»,- հավելել է նա: