ԿԺԴՀ-ն օգոստոսի 16-ին երկրի արևելյան ափից երկու չճանաչված արկ է արձակել: Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության շտաբների պետերի կոմիտեն: Կոմիտեում հայտնել են, որ արձակված արկերն անցել են 230 կիլոմետր:
Կոմիտեի տվյալներով՝ արձակումները կատարվել են երկրի արևելյան ափի Քանվոնդոյի նահանգի Թունչհոնի գավառի շրջանից 08:01-ին և 08:16-ին:
Սա թվով արդեն չորրորդ արձակումն է, որը Փհենյանն իրականացնում է վերջին երեք շաբաթվա ընթացքում: Դրանցից վերջինը կատարվել է օգոստոսի 10-ին: