ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս իր օգնականներին հարցրել է Գրենլանդիայի գնման հնարավորության մասին: Այս մասին գրում է The Wall Street Journal -ը:
Ինչպես պարբերականին պատմել են Թրամփի երկու օգնականները, նա բազմիցս հարցրել է նրանց և մյուսներին՝ հնարավոր է արդյոք գնել Գրենլանդիան: Նա նույնիսկ խնդրել է Սպիտակ տան իրավախորհրդատուին դրա վերաբերյալ իրավական ուսումնասիրություն կատարել:
Պարբերականի փոխանցմամբ՝ որոշ օգնականներ աջակցել են Թրամփի այդ քայլին՝ հայտարարելով, որ դա կարող է տնտեսական հիանալի քայլ լինել, իսկ մյուսները նման գաղափարն ընկալել են որպես նախագահի հերթական մոլի ցանկություն:
Նշենք, որ Գրենլանդիան հանդիսանում է Դանիայի ինքնավար տարածքը: Այն երկրագնդի ամենախոշոր կղզին է և զբաղեցնում է ավելի քան 2 միլիոն ք/կմ տարածք։